Էմինեմը, Լայոնել Ռիչին և Դյուրան Դյուրանը ընդգրկվել են Ռոքնռոլլի փառքի սրահում

Written by on 7 November 2022

Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ռոքնռոլլի փառքի սրահում կատարողներին ընդգրկելու 37-րդ արարողությունը։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Այս տարի կուլտային մրցանակի են արժանացել՝ Էմինեմը, Լայոնել Ռիչին, Դոլլի Փարթոնը, ինչպես նաև Դյուրան Դյուրանը և The Eurythmics-ը։

Ռոքնռոլլի փառքի սրահ և թանգարանը նվիրված է՝ ինչպես երևում է անվանումից, Ռոքնռոլի ժամանակաշրջանի առավել հայտնի ու ազդեցիկ ներկայացուցիչներին՝ կատարողներին, պրոդյուսերներին, երաժշտական ինդուստրիայի համար մեծ նշանակություն ունեցող այլ անձանց։ Քլիվլենդը համարվում է Ռոքնռոլլի հայրենիքը․ «WMMS» ռադիոյի բացումով և նրանով, որ այստեղ է աշխատել DJ Ալան Ֆրիդը, ով 1950-ականների սկզբում առաջարկել է «rock ‘n’ roll» տերմինը։ Ռոք՛ն՛ռոլլի փառքի սրահ կա նաև Սան Ֆրանցիսկոյում։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background