Համաշխարհային աստղերը հրաժարվում են ելույթ ունենալ Չարլզ III-ի թագադրմանը
Written by 105.5FM on 28 February 2023
Մեծ Բրիտանիայում մեծ տեմպով ընթանում են Չարլզ III թագավորի թագադրման արարողության նախապատրաստական աշխատանքները։ Սակայն տոնակատարության կազմակերպիչները կանգնել են անսպասելի խնդրի առաջ. հայտնի կատարողները զանգվածաբար հրաժարվում են ելույթ ունենալ միջոցառմանը, հայտնում է Daily Mail-ը։
Այսպիսով, աշխատանքային ծանրաբեռնվածության և հյուրախաղերի խիտ գրաֆիկով պայմանավորված՝ Հարի Սթայլսը, Ադելը, Էդ Շիրընը, Էլթոն Ջոնը, Ռոբի Ուիլյամսը և Spice Girls-ը չեղարկել են իրենց ելույթները։
Հարի Սթայլսն իսկապես ծանրաբեռնված գրաֆիկ ունի: Այս պահին նա շրջում է աշխարհով մեկ՝ Love On Tour շրջագայությամբ։ Բայց մայիսին նա պետք է ելույթ ունենա հենց Բրիտանական Քովենթրի քաղաքում, սակայն արտիստը որոշել է ամեն դեպքում շրջանցել Չարլզ III-ի թագադրումը։
Ինչ վերաբերում է բրիտանական Spice Girls փոփ խմբին, ապա աղջիկները ծրագրում էին վերամիավորվել միապետի թագադրման ժամանակ։ Սա պետք է լիներ խմբի առաջին ելույթն ամբողջական կազմով՝ 11 տարվա ընդմիջումից հետո, սակայն երկար սպասված վերամիավորումը նույնպես չի լինի։
Հարկ է նշել, որ մինչ այս Վեսթմինսթերյան աբբայությունում բրիտանացի միապետի թագադրում վերջին անգամ տեղի է ունեցել 70 տարի առաջ՝ 1953 թվականի հունիսի 2-ին, երբ հոր՝ Ջորջ VI-ի մահից հետո, գահ բարձրացավ Եղիսաբեթ II-ը։