Հայտնի են «Ոսկե գլոբուսի» հավակնորդները

Written by on 14 December 2021

Երկուշաբթի օրը հայտարարվեցին «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդների անունները։ Մրցանակը կհանձնվի արդեն 79-րդ անգամ։ Հայտնում է Ինտերֆաքսը։ 
«Լավագույն դրամա» անվանակարգում առաջադրվել են՝ Դենի Վիլնևի «Դյունա», Ռեյնալդո Մարկուսի «Ռիչարդ արքան», Քեննեթ Բրանայի «Բելֆաստ», Սիան Հեդերի «CODA. խուլ ծնողների երեխան», Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանություն» ֆիլմերը։
«Լավագույն կատակերգություն»/մյուզիքլ անվանակարգում առաջադրվել են՝ «Սիրանո», «Մի նայիր վեր», « Licorice Pizza», «Թիկ-Թակ Բում» և «Ուեսսայդյան պատմություն» ֆիլմերը:
«Լավագույն ռեժիսոր» կոչման համար կպայքարեն՝ Քեննեթ Բրանան («Բելֆաստ»), Ջեյն Քեմփիոնը  («Շան իշխանություն»), Մեգի Ջիլենհոլը («Անծանոթ դուստր»), Սթիվեն Սփիլբերգը («Ուեսսայդյան պատմություն») և Դենի Վիլնեւը («Դյունա»)։
«Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում առաջադրվել են՝ Բենեդիկտ Քեմբերբետչը («Շան իշխանություն»), Խավիեր Բարդեմը («Լինել Ռիկարդո»), Մահերշալա Ալին («Կարապի երգը»), Դենզել Վաշինգթոնը («Մակբեթի ողբերգությունը») և Ուիլ Սմիթը («Ռիչարդ արքա»)։
«Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում մրցանակի համար կպայքարեն՝ Ջեսիկա Չիսթեյնը («Թեմի Ֆեյի աչքերը»), Օլիվիա Քոուլմանը («Անծանոթ դուստր»), «Նիկոլ Քիդմանը» («Լինել Ռիկարդո»), Լեդի Գագան («Գուչիի տունը») և Քրիստեն Ստյուրտը («Սփենսեր»):
Մյուզիքլի/կատակերգության «Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել են՝ Լեոնարդո Դի Կապրիոն (Մի նայիր վեր), Փիթեր Դինքլեյջը (Սիրանո), Էնդրյու Գարֆիլդը (Թիկ-Թակ Բում), Կուպեր Հոֆմանը (Licorice Pizza) և Էնթոնի Ռամոսը («Երազանքի բարձունքում»):
«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում՝ Ֆին ռեժիսոր Յուխո Կուոսմանենի «Առանձնասենյակ № 6», Քեննեթ Բրանի «Բելֆաստ», Սիանա Հեդերի «CODA. խուլ ծնողների երեխան», Ջեյմի Քոմփիոնի «Շան իշխանությունը, «Նստի՛ր իմ մեքենայի ղեկին», «Հերոսը» և «Զուգահեռ մայրերը» նախագծերը։
Հեռուստատեսային «լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում առաջադրված են «Առավոտյան շոու», «Կաղամարի խաղը», «Ժառանգները», «Լյուպեն» եւ «Դիրքը» նախագծերը։
«Ոսկե գլոբուս» 79-րդ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հունվարի 9-ին։

Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background