Ռեփեր The Game-ը հրապարակել է իր կարիերայի վերջին ալբոմի թրեք-լիստը
Written by 105.5FM on 9 August 2022
Ամերիկացի ռեփեր The Game-ը (Ջեյսոն Թերել Թեյլոր) հրապարակել է իր առաջիկա՝ Drillmatic ալբոմի թրեքլիստը։ Այս մասին օգոստոսի 9-ին հայտնել է Hypebeast պորտալը։
Սկզբում ռեփերը ծրագրում էր Drillmatic-ը թողարկել այս տարվա սկզբին, սակայն այն հետաձգվեց մի քանի անգամ։ Անցյալ շաբաթ նա ինստագրամյան գրառմամբ բացատրել էր ուշացման պատճառները։
Առաջիկա ալբոմը բաղկացած կլինի 30 թրեքից։ Ձայնասկավառակի թողարկումը նախատեսված է այս տարվա օգոստոսի 12-ին։
Ավելի վաղ The Game-ը խոսել էր Drillmatic ալբոմի պրեմիերայից հետո երաժշտական կարիերան ավարտելու ցանկության մասին։ Սկավառակը կլինի տասներորդ լիամետրաժ նախագիծը արտիստի դիսկոգրաֆիայում։