50 Cent-ը հաշվել է, թե որքան է ծախսել փաստաբանների վրա իր կարիերայի ընթացքում
Written by 105.5FM on 5 September 2024
Ռեփեր 50 Cent-ը պատմել է, որ իր կարիերայի տարիներին 24 մլն դոլար է ծախսել իրավաբանական ծառայությունների դիմաց վճարելու համար: Նրա խոսքերը փոխանցում է Entertainment Weekly պարբերականը։
«Չեմ համբերում, թե երբ եմ հարստանալու»,- կատակել է երաժիշտը։
50 Cent-ը խոստովանել է, որ երբեմն իր փաստաբանին հանձնարարում է հայցեր ներկայացնել «ժամանցային նպատակներով»: Նա «փնթի փաստաբաններ է ուղարկում» այն մարդկանց մոտ, ովքեր իրեն ինչ-որ կերպ սադրում են։
EW-ն նշում է, որ 50 Cent-ը իր կարիերայի ընթացքում ներգրավված է եղել մի շարք դատական գործերի մեջ՝ «սկսած չնչին և փոքրից մինչև աներևակայելի մեծերը»: