Aerosmith ամերիկյան ռոք խումբը հայտարարել է հրաժեշտի շրջագայության մասին

Written by on 2 May 2023

Ամերիկյան Aerosmith ռոք խումբը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է այս սեպտեմբերին մեկնարկող հրաժեշտի շրջագայության մասին:

«50 տարի անց, 10 համաշխարհային շրջագայություններ և ելույթներ՝ ավելի քան 100 միլիոն երկրպագուների համար… Եկել է վերջին «բումի» ժամանակը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Peace Out կոչվող շրջագայությունը կսկսվի սեպտեմբերի 2-ին Ֆիլադելֆիայում և կավարտվի 2024 թվականի հունվարի 26-ին կանադական Մոնրեալում: Հատուկ հյուրը կլինի՝ Black Crowes խումբը։

Associated Press գործակալությանը տված հարցազրույցում խմբի կիթառահար Ջո Փերին հայտարարել է, որ այդ շրջագայությունը խմբի «հիսունամյակը նշելու հնարավորության պես մի բան է»։ Երաժիշտն ընդգծել է, որ հայտնի չէ, թե դեռ որքան ժամանակ խմբի բոլոր մասնակիցները առողջ կլինեն նման շրջագայության համար:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background