Քամբերբեչը կնկարահանվի Բոբ Դիլանի բայոպիկում

Written by on 22 May 2023

Դերասան Բենեդիկտ Քամբերբեչը միացել է Բոբ Դիլանի կենսագրական ֆիլմի՝ «A Complete Unknown»-ի դերասանական կազմին: Այս մասին հայտնում է NME-ն։

Քամբերբեչը կմարմնավորի ֆոլկ երգիչ Փիթ Սիգերին։ Սիգերը, ով մահացել է 2014 թվականին, զգալի ազդեցություն է ունեցել Դիլանի երաժշտական ​​գործունեության վրա։ Նա աջակցել է Դիլանին իր կարիերայի հենց սկզբից՝ օգնելով հրապարակել նրա դեբյուտային ալբոմը Columbia Records-ում։ Նա նաև հրավիրել է Դիլանին ելույթ ունենալու Նյուպորտի ֆոլկ փառատոնում (որտեղ Սիգերը խորհրդի անդամ էր)։

Այս ամառ Նյու Յորքում կմեկնարկեն «A Complete Unknown» («Լիովին անծանոթ») կոչվող նախագծի նկարահանումները։ Ֆիլմը կլինի Էլիջա Ուոլդի «Բոբ Դիլանի անցումը էլեկտրձայնին» գրքի կինոադապտացիան։ Ռեժիսոր Ջեյմս Մենգոլդի ժապավենի սյուժեն կկենտրոնանա այն պատմության վրա, թե ինչպես է Դիլանը դարձել ֆոլկ-երաժշտության խորհրդանիշ։

 


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background