Բեյոնսեն դարձել է առաջին սևամորթ կինը, որը գլխավորել է Billboard քանթրի չարթը

Written by on 21 February 2024

Բեյոնսեն դարձել է առաջին սևամորթ կինը, որը գլխավորել է Billboard քանթրի չարթը, հայտնում է Deadline-ը: Նրա «Texas Hold’Em» երգը հայտնվել է «Hot Country Songs» չարթի 1-ին հորիզոնականում: Երգչուհու առաջիկա ալբոմի մեկ այլ սինգլ՝ 16 Carriages, զբաղեցրել է 9-րդ տեղը։

Երկու թրեքներն էլ դեբյուտային են եղել Billboard Hot 100 հիթ-շքերթում ՝ համապատասխանաբար զբաղեցնելով 2-րդ և 38-րդ հորիզոնականները։ Ընդհանուր առմամբ, Բեյոնսեն ութ անգամ գլխավորել է Billboard Hot 100-ը։

Բեյոնսեի ևս մեկ նվաճում Billboard-ի հիթ-շքերթներում. այս շաբաթ նա դարձել է առաջին կինը, ով գլխավորել է թե՛ Hot Country Songs-ը, և թե՛ Hot R&B/Hip-Hop Songs-ը: Նախկինում դա հաջողվել էր միայն Մորգան Ուոլենին, Ջասթին Բիբերին, Մայլի Սայրուսի հորը՝ Բիլի Ռեյ Սայրուսին և Ռեյ Չարլզին։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background