Ինչպես են Բիլլի Այլիշն ու իր եղբայր Ֆիննեասը ստեղծել Ջեյմս Բոնդի սաունդթրեքը
Written by 105.5FM on 9 March 2020
Երգչուհի Բիլլի Այլիշն ու իր եղբայր, պրոդյուսեր Ֆինեասը պատմում են Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի սաունդթրեքի ստեղծման մասին։
Բիլլին ու Ֆինեասը մինչ BRIT Awards-ին իրենց նոր երգով կենդանի դեբյուտը հյուրընկալվել էին BBC Breakfast, որի ժամանակ պատմել են իրենց հայտնության, No Time To Die-ի ստեղծման մասին և թե ինչու էր Այլիշը ստիպված եղել չօգտվել համացանցից։
— Մեր կյանքն ամբողջովին մի սյուրռեալ երևույթ է, բայց մենք շատ շնորհակալ ենք դրա համար, – ասել է Այլիշը։
Երաժիշտները պատմել են՝ ինչպես են ստեղծել No Time To Die-ը, որը տեղ կգտնի Ջեյմս Բոնդի մասին պատմող հերթական ֆիլմում։ «Երգը գրել ու ձայնագրել ենք Տեխասում, ավտոբուսում։ Մի քանի երգ մենք ձայնագրել ենք հյուրանոցային սենյակներում․․․ Գիտեք, դա կարծես մեր փիլիսոփայությունը լինի՝ չնողնել, որպեսզի տեղանքը կանգնի լավ երաժշտություն ստեղծելու ճանապարհին», – ասել է Ֆինեասը։
Ամողջական հարցազրույցը՝