Բիլլի Այլիշը շնորհակալություն է հայտնել համերգի ժամանակ իրեն պաշտպանած երկրպագուհուն

Written by on 15 October 2025

Բիլլի Այլիշը հուզիչ շնորհակալություն է հայտնել երկրպագուհուն, որը նրան օգնության է հասել Մայամիում կայացած համերգի ժամանակ տեղի ունեցած տհաճ միջադեպի ժամանակ: Ելույթին ներկա 18-ամյա Անիան անմիջապես արձագանքել է, և ակտիվորեն միջամտել իրավիճակին, երբ ագրեսիվ մեկը բռնել է երգչուհուն: Կարմիր բանդանայով աղջիկը հստակ երևում էր բազմաթիվ տեսանյութերում, որտեղ նա ոչ միայն օգնել է Այլիշին, այլև հետապնդել է ագրեսորին:

Մի քանի օր անց Անիան երգչուհուց հուշանվերներով ծանրոց է ստացել։ Սոցցանցերում երկրպագուհին հրապարակել է մարզաշապիկով և այլ հուշանվերներով լուսանկար՝ գրառումն ուղեկցելով սրտառուչ էմոջիներով և շնորհակալական խոսքերով: Այս ժեստը գնահատել է ոչ միայն Անիան, այլեւ արտիստի մյուս երկրպագուները։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background