Blackpink խումբը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Written by on 18 April 2023

Հարավկորեական Blackpink խումբը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ որպես YouTube-ում ամենաշատ դիտված երաժշտական ալիք: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Նշվում է, որ խմբի համար սա արդեն 21-րդ ռեկորդն է։

Blackpink-ի պաշտոնական ալիքի դիտումների թիվը գերազանցել է 30 միլիարդը։ Հարավկորեական խումբը դիտումների թվով առաջ է անցնել նույնիսկ Ջասթին Բիբերից։

Հաշվի գործարկումից ի վեր այս նշաձողին հասնելու համար Blackpink-ից պահանջվեց մոտ վեց տարի և ինը ամիս ժամանակ: Ապրիլի կեսերի դրությամբ Blackpink խմբի յութուբյան ալիքին բաժանորդագրված է 86,9 միլիոն օգտատեր:

Ավելի վաղ Blackpink-ը ռեկորդներ էր սահմանել որպես Spotify-ի ամենահայտնի կանանց խումբն աշխարհում և առաջին կանանց k-pop խումբը, որը հասել է առաջին հորիզոնականին Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ալբոմների համաշխարհային չարթերում:

Խմբի վերջին՝ «Born Pink» ալբոմը, որը թողարկվել է 2022 թվականի սեպտեմբերին, արժանացել է Melon Music Awards մրցանակին՝ «Տարվա ալբոմ» անվանակարգում։ Փորձագետների կարծիքով՝ սա Հարավային Կորեայի ամենահարգված երաժշտական ​​մրցանակներից մեկն է։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background