Bring Me the Horizon-ը հայտարարել է նոր ալբոմի թողարկման մասին

Written by on 12 June 2023

Բրիտանական Bring Me The Horizon ռոք խումբը հայտարարել է «Post Human: Nex Gen» մինի ալբոմի թողարկման մասին, որը «Post Human» նախագծի երկրորդ մասն է: Ձայնասկավառակի թողարկումը նշանակված է սեպտեմբերի 15-ին, փոխանցում է NME-ն։

Խումբը նաև հայտարարել է, որ 2024 թվականին հյուրախաղերի են մեկնելու Մեծ Բրիտանիա և Իռլանդիա։

Առաջիկա ալբոմում կընդգրկվեն մինչ այդ թողարկված չորս սինգլներ՝ «DiE4u», «sTraNgeRs», «LosT» և «AmEN!»։

«Post Human» նախագիծը մեկնարկել է 2020 թվականին՝ «Post Human: Survival Horror» մինի ալբոմի թողարկմամբ, որի աշխատանքներին մասնակցել է «Doom», «Doom Eternal» և «Atomic Heart» խաղերի սաունդթրեքների հեղինակ Միք Գորդոնը։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է չորս թողարկում «Post Human»-ի շրջանակներում։ Ըստ Bring Me The Horizon-ի մենակատար Օլիվեր Սայքսի, Սերիայի բոլոր մինի ալբոմները կունենան «իրենց սեփական ձայնն ու տրամադրությունը»:

Bring Me The Horizon խումբը ստեղծվել է 2004 թվականին՝ Շեֆիլդ քաղաքում։ Սկզբում խումբը նվագել է դեթքոր և մետալքոր ծանր ժանրերում, սակայն հետագայում Bring Me the Horizon-ի ձայնին ավելացվել են՝ ալտերնատիվ, էլեկտրոնային և պոստստրինգի տարրեր։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background