Բրիթնի Սփիրսն ընդհատել է ծննդյան տարեդարձը՝ բժշկին շտապ այցելելու համար

Written by on 2 December 2023

Երգչուհի Բրիթնի Սփիրսն ընդհատել է ծննդյան տոնակատարությունը՝ շտապ կենդանիների բժշկի այցելելու համար։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Բրիթնի Սփիրսը ծննդյան նախօրեն նշել է իր մենեջերի և ընկերոջ՝ Քեյդ Հադսոնի տանը՝ եղբոր՝ Բրայանի և մի քանի մտերիմ ընկերների հետ։

Գիշերվա ժամը երկուսին Բրիթնին, Քեյդը և Բրայանը երգչուհու շան հետ միասին մեքենայով գնացել են 24-ժամյա անասնաբուժական կլինիկա։ Ականատեսների վկայությամբ՝ նրանք շփոթված տեսք են ունեցել, Քեյդի հագին եղել է միայն գիշերազգեստ և ոչ մի կոշիկ. ենթադրաբար, խնդիրը շտապ լուծում է պահանջել։

Հայտնի չէ՝ Բրիթնի Սփիրսը շանը թողել է կլինիկայում, թե տարել է իր հետ։

Նախօրեին Սփիրսը ցուցադրել է իր ավագ եղբոր՝ Բրայանի հազվագյուտ լուսանկարը, որը, ըստ նրա, իր կյանքում հոր տեղն է զբաղեցրել։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background