Բրիթնի Սփիրսը խոստացել է երբեք չվերադառնալ երաժշտական ինդուստրիա
Written by 105.5FM on 9 January 2024
Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը հերքել է լուրերն այն մասին, որ աշխատում է նոր ալբոմի վրա, ինչպես նաև խոստացել երբեք չվերադառնալ երաժշտական ինդուստրիա: Այս մասին երգչուհին գրել է Instagram-ի իր էջում։
«Ուզում եմ, որ դուք իմանաք, նորությունների մեծ մասը աղբ է։ Նրանց խոսքով, ես դիմում եմ պատահական մարդկանց՝ նոր ալբոմի ձայնագրության համար… ես երբեք չեմ վերադառնա երաժշտական ինդուստրիա», – հայտարարել է նա։
Կատարողի խոսքով՝ ինքը նոր երգեր է գրում միայն «զվարճանքի համար կամ պատվերով»։ Սփիրսը վրդովվել է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերից, որոնք վերաբերում են նրա ստեղծագործական գործունեությանը, և դրանք զառանցանք անվանել: