BTS – “Dynamite”-ը յութուբյան դիտումներով առաջատարն է

Written by on 10 September 2021

Այս տարվա MTV Video Music Awards մրցանակաբաշխության՝ տարվա լավագույն ստեղծագործություն նոմինացիայում ներկայացված կատարումներից յութուբյան դիտումներով առաջատարն է BTS – “Dynamite”-ը՝ 1 235 368 043 դիտումով և այս թիվը մեծ արագությամբ աճում է։

Նշենք, որ “Dynamite”-ը թողարկվել է 2020 թվականի օգոստոսի 21-ին՝ Big Hit և Sony Music լեյբլների միջոցով։ Սինգլը խմբի առաջին երգն է, որն ամբողջությամբ ձայնագրված է անգլերենով։ “Dynamite”-ը ուրախ դիսկո փոփ երգ է, համադրված ֆանկի և սոուլի տարրերով։

2020 թվականի սեպտեմբերի 1-ին երգը դեբյուտ է կատարել Billboard Hot 100 չարթի առաջին հորիզոնականում, դառնալով խմբի առաջին համար մեկ սինգլը ԱՄՆ-ում։ Խումբը նաև դարձել է հարավկորեական առաջին բոյ-բենդը, որը գլխավորել է Hot 100-ը։ Երգն առաջին շաբաթում վաճառվել է 265,000 ներբեռնումներով, որը դարձել է լավագույն ցուցանիշը Թեյլոր Սվիֆթի «Look What You Made Me Do» (2017) երգից հետո։

Հարավկորեական բոյ-բենդը արդյո՞ք հաջողություն կունենա այս մրցանակաբաշխությունում․ սպասենք սեպտեմբերի 13-ին։

 


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background