Cardi B-ն, Post Malone-ն ու Offset-ը միացել են Հայոց ցեղասպանությանը նվիրված շարժմանը

Written by on 25 April 2020

Քարդի Բի, Post Malone, Offset, Ty Dolla $ign․․․ Ամերիկացի ռեփերներ, ովքեր կրել են «Our Wounds are Still Open 1915» (հայ․՝ մեր վերքերը դեռ բաց են) գրվածքով շապիկները։

Ամերիկացի մի քանի հայտնի հիփ-հոփ արտիստներ միացել են «Open Wounds 1915» շարժմանը, որը հիմադրել է Լոս Անջելեսում ստեղծագործող հայազգի ռեփեր R-Mean-ը։ Շարժման նպատակն է աշխարհի երիտասարդության շրջանում լսելի, ճանաչելի դարձնել անցյալի ու ներկայի հակահումանիստական հանցագործությունները՝ մասնավորապես Հայոց ցեղասպանությունը։

Անցյալ տարի շարժմանն էր միացել ամերիկացի ռեփեր Քարդի Բին ու իր ամուսին, ռեփեր Offset-ը՝ կրելով «Our Wounds are Still Open 1915» շապիկները։

Երգիչ, հիփ-հոփ արտիստ Post Malone-ը նույնպես անտարբեր չի անցել շարժման կողքով, նրա քայլին է հետևել նաև ռեփեր Ty Dolla $ign-ը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background