Cardi B-ն երկրպագուի վրա խոսափող է նետել

Written by on 31 July 2023

Ռեփ-կատարող Քարդի Բ-ն խոսափող է նետել երկրպագուհու վրա այն բանից հետո, երբ նա ելույթի ժամանակ խմիչք է լցրել երգչուհու վրա: Տեսանյութը տարածվել է սոցցանցերում։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ունկնդիրներից մեկն իր բաժակի խմիչքը լցնում ռեփերի վրա։ Cardi B-ն առանց վարանելու շպրտում է խոսափողը երկրպագուի վրա:

Միջադեպից հետո երկրպագուների մեծ մասն աջակցել է կատարողին, որը փորձել է դադարեցնել արտիստների վրա առարկաներ նետելու երկրպագուների միտումը:

«Նա արեց այն, ինչ պետք է աներ», «Այս պրակտիկան զզվելի է, հուսով եմ, որ այդպես կլինի բոլորի հետ», – գրել են մեկնաբանություններում։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background