Բիլլի Այլիշը կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի աջակցության երեկույթ կանցկացնի

Written by on 16 August 2023

Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը Լոնդոնում երեկույթ կանցկացնի՝ ի աջակցություն կլիմայական ճգնաժամի դեմ պայքարող շարժման։ Միջոցառումը կկոչվի «Overheated» («Գերտաքացում»): Այն տեղի կունենա օգոստոսի 30-ին Flipper’s Roller Boogie Palace-ում։ Այս մասին հայտնում է Dazed-ը։

Ծրագիրը կներառի պանելային քննարկումներ և դասընթացներ համայնքների ներսում կապեր ստեղծելու վերաբերյալ: Երեկույթի հյուրերին կառաջարկվի նաև անվաչմուշկներով սահել և փորձել Neat Burger-ի վեգանական սնունդը: Այլիշն անձամբ ներկա կգտնվի միջոցառմանը մոր հետ, կմասնակցեն նաև՝ Earthrise-ի գործադիր տնօրեն Էլիս Իդին, նորաձևության ձեռներեց Սամատա Պատինսոնը, կլիմայի ակտիվիստներ Դոմինիկ Պալմերը և Թորի Ցուին:

Եվս 500 մարդ կկարողանա գնել երեկույթի տոմսեր, որոնք վաճառքում կհայտնվեն օգոստոսի 16-ից։ Կազմակերպիչները նախատեսում են անցկացնել միջոցառման առցանց հեռարձակում, դրան հնարավոր կլինի միանալ Բիլի Այլիշի YouTube-ի պաշտոնական ալիքով։ Երգչուհու մասնակցությունը կլիմայական ակցիայի երեկույթին կընդգծի Այլիշի մտահոգությունները գլոբալ տաքացման վերաբերյալ: Նախկինում երգչուհին բազմիցս խոսել է այն մասին, թե ինչպես է իրեն անհանգստացնում ստեղծված իրավիճակը։

Բացի այդ, Այլիշը փորձել է իր համերգները հնարավորինս էկոլոգիապես մաքուր դարձնել։ Երգչուհու շրջագայության ընթացքում այն ​​վայրերում, որտեղ նա ելույթ է ունենում, տեղադրվում են խմելու ջրի կայաններ, աղբամաններ և տեղեկատվական կետեր, որտեղ Բիլիի երկրպագուները կարող են ավելին իմանալ կլիմայական ճգնաժամի մասին:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background