Coldplay-ի ֆրոնտմենը համերգի ժամանակ բեմի տակ է ընկել
Written by 105.5FM on 5 November 2024
Մելբուրնում Coldplay ռոք խմբի համերգի ժամանակ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել. երկրպագուների առջև ելույթի ժամանակ ֆրոնտմեն Քրիս Մարտինը հանկարծակի ընկել է բեմի տակ։
Երգերի միջև ընկած ընդմիջման ժամանակ երաժիշտը հետ է քայլել՝ դեմքով դեպի հանդիսատեսը՝ չնկատելով բաց լյուկը։
Արտիստի անկումը ֆիքսվել է տեսանյութով, որն արագ տարածվել է Tik-ում։
Բարեբախտաբար, Մարտինին անձնակազմի անդամները բռնել են բեմի տակ, ուստի նա չի տուժել և կարողացել է շարունակել ելույթը։
Հումորով ընդունելով իրավիճակը՝ երաժիշտը մեկնաբանել է. «Սա նախատեսված չէր։ Շնորհակալություն ինձ բռնելու համար»: