Դեղամիջոց, որը զգալիորեն նվազեցնում է COVID-19-ից մահանալու հավանականությունը. BBC
Written by 105.5FM on 16 June 2020
Էժան ու լայն տարածված դեղամիջոցը կարող է փրկել կորոնավիրուսով հիվանդների կյանքը, հայտնում է BBC-ն։
Ըստ բրիտանացի էքսպերտների՝ դեքսամետազոնը մահացու վիրուսի դեմ հայնտաբերված ամենամեծ բացահայտումն է։
ԹԵՄԱՏԻԿ։ Կորոնավիրուսի մասին առցանց դասեր առաջատար համալսարաններից
Մի շարք առկա դեղամիջոցների հետ միասին այս պրեպարատը նույնպես անցնում է աշխարհի ամենամեծ փորձարկումը, որը կատարվում է վիրուսի դեմ լավագույն միջոցը գտնելու համար։
Օքսֆորդի համալսարանի կողմից ղեկավարվող փորձարկման ընթացքում մոտ 2,000 բուժվողների տրվել է դեքսամետազոն ու համեմատվել այն չստացած 4,000 բուժվողներիի հետ։ Շնչառակ սարքերով հիվանդների դեպքում այն մահացությունը նվազեցրել է 40%-ից 28%-ով, թթվածնային անբավարարությունով պացիենտների դեպքում՝ 25%-ից 20%-ով։
ԹԵՄԱՏԻԿ։ Ոչ մի համերգ ու սպորտային միջոցառում Նյու Յորքում և Լոս Անջելեսում մինչև 2021 թ. CNN
Գլխավոր հետազոտող պրոֆեսոր Փիթեր Հորբին ասել է․ «Սա դեռևս միակ դեղամիջոցն է, որն էականորեն նվազեցնում է մահացության ցուցանիշը, ինչը մեծ բացահայտում է»։
ԹԵՄԱՏԻԿ։ Վագրի մոտ կորոնավիրուս է հայնտաբերվել․ National Geographic
Հետազոտությունների համաձայն, եթե դեղամիջոցն օգտագործվեր Մեծ Բրիտանիայի վարակվածների շրջանում դեռևս համավարակի սկզբին, կարող էր փրկվել ավելի քան 5,000 կյանք։
Պենտագոնի տեսանյութում այլմոլորակայիննե՞ր են․ ինչ է հայտնի, ինչը՝ սուտ