Էլվիս Փրեսլին կարող է բեմ վերադառնալ հոլոգրամի տեսքով

Written by on 11 June 2024

Լրատվամիջոցներում անսպասելի տեղեկություն է տարածվել, որ Էլվիս Փրեսլին կարող է կրկին բեմ դուրս գալ։ Շվեդական Pophouse Entertainment ընկերությունը մտադիր է ստեղծել երգչի հոլոգրամները հյուրախաղային ելույթների համար:

FT-ի փոխանցմամբ ՝ Pophouse-ն արդեն բանակցություններ է վարում այն կազմակերպությունների հետ, որոնց պատկանում են ռոքնռոլի հանգուցյալ արքայի երաժշտության և կերպարի իրավունքները։ Նշվում է, որ խոսքը միայն կոմերցիոն գործընկերության մասին է, այլ ոչ թե կատարողի ստեղծագործության և կերպարի նկատմամբ իրավունքների ձեռքբերման: Ինսայդերները հայտարարում են, որ գործարքը դեռ չի ավարտվել։

Նշենք, որ Pophouse Entertainment-ի համահիմնադիրը ABBA-ի անդամ Բյորն Ուլվաուսն է։ Նախկինում ընկերությունն արդեն ստեղծել էր ABBA-ի ավատարներ համերգների համար և գնել Kiss ռոք խմբի կերպարների իրավունքները։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background