Դուա Լիպային դատի են տվել և պահանջել 20 միլիոն դոլար
Written by 105.5FM on 3 August 2023
Բրիտանացի երգչուհի Դուա Լիպային դատի են տվել հեղինակային իրավունքների խախտման համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Ըստ հրապարակման՝ երաժշտական պրոդյուսեր Բոսկո Կանտեն երգչուհուց 20 մլն դոլար է պահանջել, քանի որ նա օգտագործել է հայցվորի սարքի միջոցով ստեղծված իր օրիգինալ երգի նմուշը՝ Levitating-ի ռեմիքս ստեղծելու համար։ Այնուհետև, վերամշակված թրեքը հայտնվել է Billboard Hot 100-ում:
Փաստաթղթերում նշվում է, որ երգչուհուն թույլատրվել է օգտագործել mobile talk box սարքի միջոցով ստեղծված նմուշը, որը բերանով փոխակերպում է երաժշտական գործիքների հնչյունները, միայն ստեղծագործության օրիգինալ տարբերակում: Սակայն պրոդյուսերն ու արտիստուհին այդ պայմանների մասին գրավոր պայմանագիր չեն կնքել։