Էմինեմից ոգեշնչված «Stan» բառը ավելացվել է «Merriam-Webster» բառարանում
Written by 105.5FM on 5 May 2019
«Merriam-Webster» բառարանում պաշտոնապես ավելացվել է «Stan» բառը՝ նկարագրելու համար որևէ արտիստի մոլի երկրպագուներին։
2015 թվականին այդ բառը ներմուծվել էր Օքսֆորդի բառարանում, այժմ այն հայտնվել է նաև ամերիկյան անգլերենի գլխավոր բառարանի էջերում։
«Stan»-ը պատմություն է Էմինեմի խանգարված երկրպագուի մասին, որն էլ դարձել է սիրված արտիստների վառ երկրպագուներին բնորոշող սիրված ածական անունը։