Երգիչ Էնրիկե Իգլեսիասը չեղարկել է ելույթը Մեքսիկայում՝ հիվանդության պատճառով
Written by 105.5FM on 16 May 2023
Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը մեկնարկից մի քանի ժամ առաջ չեղարկել է ելույթը Tecate Emblema փառատոնում, որն անցկացվում է Մեքսիկայում։ Այս մասին հայտնել է The Mirror-ը։
Երգիչը սոցցանցում գրել է, որ իր մոտ ախտորոշվել է թոքաբորբ և բժիշկները նրան լիարժեք հանգիստ են նշանակել։
«Մեքսիկայում իմ շոուն ստիպված եմ չեղարկել: Ինձ մոտ թոքաբորբ է ախտորոշվել, բժիշկները պնդում են, որ ինձ լիարժեք հանգիստ է պետք, արգելել են նաև թռիչքները»,- գրել է 48-ամյա Իգլեսիասը։
Երգիչը խոստովանել է, որ տխուր է, որ չեղարկում է շոուն մի երկրում, որն իրեն «այնքան շատ բան» է տվել։ Նա շուտափույթ ապաքինման և երկրպագուների հետ արագ հանդիպման հույս է հայտնել։