Էնրիկե Իգլեսիասը հայտարարել է կարիերայի ավարտի և վերջին ալբոմի թողարկման մասին

Written by on 24 November 2023

Էնրիկե Իգլեսիասը պատրաստվում է թողարկել իր վերջին ալբոմը։ Գրեմմի մրցանակակիր 48-ամյա երգչի եզրափակիչ նոր ալբոմի թողարկման և կարիերայի ավարտի մասին խոսակցությունները սկսել էին շրջանառվել դեռ 2021 թվականին։ Այն իրականություն կդառնա 2024 թվականին։ Ալբոմը կկոչվի՝ Final (Vol. 2)։

Օրերս Today-ին տված հարցազրույցում նա խոսել է ալբոմի թողարկման ժամկետների և այն մասին, թե ինչ է դա նշանակում իր կարիերայի համար:

«Ամեն ինչ պատրաստ է: Ալբոմի թողարկումը նախատեսվում է փետրվարին», – ասել է Էնրիկեն: «Ահա և վերջ: Այն, ինչ ես անելու եմ առաջիկայում, շրջագայության երկրորդ փուլից անմիջապես առաջ, մեկ կամ երկու տեսահոլովակի նկարահանումն ու թողարկումն է»: Էնրիկեն շարունակել է՝ ասելով. «Ես բավականին երկար տարիներ աշխատել եմ այս ալբոմի վրա և ինձ համար այն միշտ եղել է, ինչպես արդեն նշեցի՝ իմ վերջին ալբոմը … վերջ: Չեմ կարծում… ոչ, ես գիտեմ, որ այլևս ալբոմներ չեմ ձայնագրելու»:

Ներկայումս Էնրիկե Իգլեսիասը շրջագայության մեջ է Ռիկի Մարտինի և Պիտբուլի հետ:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background