Evanescence-ի նոր սինգլը կթողարկվի այս ուրբաթ, ալբոմը՝ այս տարի

Written by on 20 April 2020

Evanescence-ը նոր ալբոմի մասին հայտարություն է արել, իսկ սինգլը լույս կտեսնի այս շաբաթվա վերջին։

Ամերիկյան Evanescence ռոք խումբը հայտնել է, որ այս տարի լույս կտեսնի իրենց նոր ստուդիական ալբոմ «The Bitter Truth»-ը։ Թողարկման վերջնական ամսաթիվը դեռ որոշված չէ, բայց բենդն արդեն ներկայացրել է ալբոմի շապիկն ու տեղեկացրել, որ այս ուրբաթ լույս կտեսնի լիդ-սինգլը, որը ստացել է «Wasted On You» անվանումը։

«The Bitter Truth» ալբոմի շապիկը

«Մենք նոր ալբոմը 2020-ին էինք խոստացել, և ոչինչ մեզ չի կանգնեցնի։ Մենք հպարտորեն պատրաստ ենք մեր «The Bitter Truth» ալբոմն ամբողջովին ներկայացնելուն՝ սկսելով առաջին՝ «Wasted On You» երգից, որը կթողարկվի այս ուրբաթ»։

— Evanescence խումբը

Թրեքը pre-save արած առաջին 50 հոգին հնարավորություն կունենան ապրիլի 23-ին Zoom քոլլի մասնակցել խմբի վոկալիստ Էմի Լիի հետ։

One Direction-ը վերամիավորվո՞ւմ է

Գրեմմիի «Տարվա ձայնագրության» հավանական հաղթողներն ըստ Billboard-ի


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background