Ջենիֆեր Լոպեսը պաշտոնապես ամուսնալուծության հայց է ներկայացրել

Written by on 21 August 2024

Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի բաժանման մասին լուրերը պտտվում են արդեն մի քանի ամիս։ Աստղերին վաղուց միասին չեն տեսել, նրանք նույնիսկ վաճառքի են հանել իրենց առանձնատունը Բևերլի Հիլզում և նշել իրենց ամուսնության երկրորդ տարեդարձը տարբեր քաղաքներում։ Այժմ հայտնի է դարձել, որ հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից մեկի սիրո պատմությունն իսկապես մոտենում է ավարտին։

Նախօրեին՝ հարսանեկան արարողության տարեդարձին, Լոպեսը պաշտոնապես ամուսնալուծության հայց է ներկայացրել Բեն Աֆլեքից։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Երգչուհին ինքն է փաստաթղթերով գնացել Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարան։ Նա չի դիմել փաստաբանի օգնությանը։ Աղբյուրը նշում է, որ բաժանման պաշտոնական ամսաթիվը ապրիլի 26-ն է:

Հայտարարության մեջ Լոպեսը չի հստակեցրել, թե արդյոք նա և Աֆլեքն ունե՞ն ամուսնական պայմանագիր: Աղբյուրները փոխանցում են, որ աստղերը ամուսնական պայմանագիր չունեն, ինչը նշանակում է, որ նրանք ստիպված կլինեն կիսել ամուսնության ընթացքում ձեռք բերված ունեցվածքն ու եկամուտները:

 

Լուսանկարը՝ thedailybeast.com


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background