Հոակին Ֆենիքսն ու Ռունի Մառան երեխայի են սպասում

Written by on 20 May 2020

Աստղային զույգ Հոակին Ֆենիքսն ու Ռունի Մառան իրենց առաջնեկին են սպասում։

Ինչպես հայտնում է Page Six պարբերականը՝ դերասանուհին գտնվում է հղիության մոտավորապես վեցերորդ ամսում։ Կարանտինն իրենց Լոս Անջելեսի տանն անցկացնող զույգը հրաժարվել է մեկնաբանել լուրը։

ԹԵՄԱՏԻԿ։ X Æ A-12․ ի՞նչ է նշանակում Իլոն Մասկի և Գրայմսի երեխայի անունը

Երեք տարվա հարաբերությունները դերասաններն ամրագրել են նշանադրությամբ, որը կայացել է 2019 թվականի ամռանը։

Ռունի Մառան հայտնի է «Վիշապի դաջվածքով աղջիկը», «Քերոլ», «Սոցիալական ցանց», իսկ Հոակին Ֆենիքսը՝ «Ջոքեր», «Գլադիատոր» և «Իռացիոնալ մարդը» ֆիլմերով։ Նկարահանանման հրապարակը ապագա զույգը կիսել է դեռ 2013 թվականին լույս տեսած «Նա» ֆիլմում։

Պենտագոնի տեսանյութում այլմոլորակայիննե՞ր են․ ինչ է հայտնի, ինչը՝ սուտ


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background