Քանյե Ուեսթը Չինաստանում ելույթ է ունեցել իր բոլոր չորս երեխաների հետ
Written by 105.5FM on 16 September 2024
Ամերիկացի 47-ամյա ռեփեր Քանյե Ուեսթը զարմացրել է երկրպագուներին Հայնանի (Չինաստան) Wuyuan River Sports մարզադաշտում՝ իր Vultures Listening երեկույթի ժամանակ, երբ երեխաներին` 11-ամյա Նորթին, 8-ամյա Սեյնթին, 6-ամյա Չիկագոյին և 5-ամյա Պսալմին, բեմ է հրավիրել երգերից մեկի կատարման ժամանակ, գրում է TMZ-ը։
Քանյեն և իր երեխաները երգել են «Everybody» թրեքը, որը ռեփերը թողարկել է առանց Backstreet Boys-ի պաշտոնական թույլտվության։ Քանյեի կինը՝ Բիանկա Սենսորին, շոուն ձայնագրել է իր հեռախոսով։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սենսորին ժամանակ է անցկացնում Քանյեի և Քիմի երեխաների հետ՝ 2022 թվականին ռեփերի հետ ամուսնանալուց հետո։