Քեթի Փերին, Անդրեա Բոչելլին և Լայոնել Ռիչին ելույթ կունենան Չարլզ III-ի թագադրման արարողությանը

Written by on 17 April 2023

Ամերիկացի կատարողներ Քեթի Փերին և Լայոնել Ռիչին, ինչպես նաև իտալացի երգիչ Անդրեա Բոչելլին համաձայնել են ելույթ ունենալ Մեծ Բրիտանիայի միապետ Չարլզ III-ի թագադրման պատվին կայանալիք համերգին։ Հաղորդում է Page Six-ը։

Միջոցառումը տեղի կունենա մայիսի 7-ին, 74-ամյա միապետի և նրա կնոջ՝ Կամիլայի թագադրումից մեկ օր անց։ Նշվում է, որ արտիստները ցուցակի ամենավառ աստղերից են։

Ի դեպ, Փերին 2020 թվականից British Asian Trust-ի դեսպանն է: Շահույթ չհետապնդող կազմակերպությունը հիմնադրվել է Չարլզ III-ի կողմից ՝ Հարավային Ասիայում աղքատության դեմ պայքարելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չարլզ III-ն ավելացրել է իր կարողությունը և գրեթե երկու անգամ ավելի հարստացել, քան Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background