Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 10-ամյա դուստրը ռեժիսոր կդառնա

Written by on 26 January 2024

Ռեփեր Քանյե Ուեսթի և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի դուստրը՝ 10-ամյա Նորթ Ուեսթը, կնկարահանի իր հոր նոր՝ «Vultures» ալբոմի տեսահոլովակը։ Այս մասին Քանյե Ուեսթը հայտնել է իր միկրոբլոգում, որտեղ տեսահոլովակ է հրապարակել Նորթի գաղափարներով։

Տեսանյութում լսվում է, թե ինչպես է Նորթը ասում, որ ցանկանում է տեսահոլովակ նկարահանել, որտեղ նա վարում է Lamborghini, բասկետբոլ է խաղում, ճաշում Նոբու Մալիբուում և կռվում պապարացիների հետ։ Նա նաև ընտրում է երգի բառերը տեսարաններին համապատասխան: Քանյե Ուեսթն իր հպարտությունն է արտահայտել դստեր ստեղծագործական ներուժի համար և նրան անվանել «ռեփի արքայադուստր»։

Հիշեցնենք, որ Նորթ Ուեսթը ռեփում իր նորամուտը նշել էր անցյալ ամիս, երբ ալբոմի շնորհանդեսի երեկույթին երկտող էր ընթերցել իր հոր նոր կոմպոզիցիայից։ Նրա ելույթը շատ դրական արձագանքի է արժանացել Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի երկրպագուների կողմից։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background