Լեդի Գագան թողարկել է «Abracadabra» երգի տեսահոլովակը

Written by on 4 February 2025

Լեդի Գագան թողարկել է «Abracadabra» երգի տեսահոլովակը «Mayhem» ութերորդ ստուդիական ալբոմից։ Ալբոմի թողարկումը, որի մասին երգչուհին հայտարարել էր անցյալ շաբաթ Նյու Յորքի գովազդային վահանակների վրա, կկայանա մարտի 7-ին։

Variety-ն նշում է, որ «Abracadabra»-ն հիշեցնում է Գագայի նախկին թողարկումները, ինչպիսիք են «Bad Romance»-ը կամ «Poker Face»-ը, որը երգչուհու կանխամտածված քայլն է: Տեսահոլովակի ոճավորումն ապահովել են՝ Փերի Ռոզենցվեյգը և Նիկ Ռոյալը, իսկ պարողների կերպարի ստեղծումը՝ Օլիվյե Թեսքենսը, Սեմ Լյուիսը, Հանթեր Քլեմը և Ջենեսիս Ուեբը։ Այդ ընթացքում Սթիվեն Ջոնսը և Մաքսիմիլիան Գեդրան ստեղծել են գլխարկներ, Chrome Hearts-ը` կոշիկներ, իսկ Dosisg6c-ը` զարդեր:

«Mayhem»-ը նշանավորում է Գագայի վերադարձը իր փոփ արմատներին: 14 երգից բաղկացած ալբոմը կներառի նաև ավելի վաղ թողարկված «Disease» և «Die with a Smile» սինգլները, որոնցից վերջինի համար Գագան և Բրունո Մարսն արժանացել են «Գրեմմի» մրցանակի:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background