Լեդի Գագայի և Խոակին Ֆենիքսի նոր կադրերը` «Ջոկեր 2»-ի նկարահանման հրապարակից

Written by on 3 April 2023

Համացանցում նոր կադրեր են հայտնվել դերասան Խոակին Ֆենիքսի և երգչուհի, դերասանուհի Լեդի Գագայի մասնակցությամբ «Ջոկեր. խելագարություն երկուսի համար» ֆիլմի նկարահանումներից:

Լեդի Գագան՝ սուպերհերոսուհի Հարլի Քուինի դերում և Ֆենիքսը՝ Ջոկերի դերում, նկարահանվել են այն աստիճանների վրա, որտեղ ֆիլմի առաջին մասում պարել է Խոակին Ֆենիքսը։

Ավելի վաղ «Кинократия» տելեգրամյան ալիքում հրապարակվել էր մի տեսանյութ, որում Լեդի Գագան՝ «Ջոկեր. խելագարություն երկուսի համար» ֆիլմի նկարահանումների ժամանակ պարում է նույն աստիճաններին:

Հիշեցնենք, Թոդ Ֆիլիպսի՝ «Ջոկեր. խելագարություն երկուսի համար» ֆիլմի նկարահանումները սկսվել են դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Ֆիլմում խաղում են նաև Բրենդան Գլիսոնը և Զազի Բիցը։

Պրեմիերան նախատեսված է 2024 թվականի հոկտեմբերի 4-ին։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background