Նորվեգական LEPROUS խմբի բասսիստը ցանկանում է Համասյանի հետ նվագել

Written by on 11 April 2020

Տիգրան Համասյանի հետ համագործակցության ցանկություն է հայտնել Leprous խմբի բասս-կիթառիստը։

Նորվեգական Leprous պռոգրեսիվ մետալ խմբի բասս-կիթառիստ Սիմեն Բորվենը (Simen Børven)-ը Loud TV-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ հաճույքով կնվագեր հայազգի դաշնակահար Տիգրան Համասյանի հետ։

Շատ կցանկանայի որպեսզի Leprous-ն ու Տիգրան Համասյանը համագործակցեին։ Նա հայ դաշնակահար է։ Ինքը «ջազի տղա» է, բայց երբեմն ինչ-որ «հևի» բաներ էլ է անում (անգլ․՝ heavy – ծանր)։

—Սիմեն Բորվեն, Leprous

Կիթառիստը հավելել է նաև, որ սիրում է Համասյանին ու կարծում է՝ հրաշալի համագործակցություն կստացվեր։

Leprous ռոք խումբը ձևավորվել է 2001 թ․ Նորվեգիայում։ Տարիների ընթացքում նրանք պակասեցրել են իրենց մետալային հնչողությունն ու «կոպիտ» վոկալը, իսկ ալբոմները հիմնականում ստացել են դրական գնահատականներ։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background