Մադոննան շրջագայությունը կավարտի անվճար համերգով
Written by 105.5FM on 27 March 2024
Փոփ աստղ Մադոննան մայիսի 4-ին անվճար համերգով հանդես կգա Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում։ Այս համերգը կլինի վերջինը նրա ընթացիկ՝ Celebration World Tour-ի շրջանակում, գրում է Variety-ն:
Համերգին մուտք գործելու համար տոմսեր չեն պահանջվի: Այս կերպ Մադոննան որոշել է շնորհակալություն հայտնել երկրպագուներին իր երկարամյա կարիերայի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։
Սա կլինի երգչուհու առաջին ելույթը Բրազիլիայում 2012 թվականից ի վեր։ Միջոցառումը կհեռարձակի տեղական Globo հեռուստաընկերությունն ուղիղ եթերում։
Celebration շրջագայությունը մեկնարկել է հոկտեմբերի 14-ին Լոնդոնում: Մադոննան հյուրախաղերով կայցելի Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի մի շարք երկրներ: