Նիկի Մինաժը և Ice Spice-ը թրեք են թողարկել «Barbie» ֆիլմի համար

Written by on 24 June 2023

Ամերիկացի հիփ-հոփ արտիստներ Նիկի Մինաժը և Ice Spice-ը թողարկել են առաջիկա «Բարբի» ֆիլմի թրեքը։ «Barbie World» կոչվող կոմպոզիցիայի տեսահոլովակը տեղադրվել է Մինաժի YouTube-յան ալիքում։

Մինաժի և Ice Spice-ի երգը դարձել է Գրետա Գերվիգի նախագծի սաունդթրեքներից մեկը, որտեղ գլխավոր դերերում են հանդես գալիս Մարգո Ռոբին և Ռայան Գոսլինգը։

Etonline.com-ն ավելացնում է, որ թրեքը ներառում է Aqua-ի 1997 թվականի «Barbie Girl» հիթի կրկներգի փոքր հատված: «Բարբի» ֆիլմի ամբողջական երաժշտական ​​հավաքածուն հասանելի կլինի հուլիսի 21-ին՝ ֆիլմի պրեմիերայի օրը։

Ավելի վաղ ամերիկացի դերասան Ռայան Գոսլինգը սոցցանցերում կատակով պատասխանել էր քննադատներին, որոնք նրան շատ ծեր են անվանել «Բարբի» ֆիլմում Քենի դերի համար։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background