Ոսկերչական խանութը դատի է տվել Նիկի Մինաժին
Written by 105.5FM on 7 June 2023
Roseark ոսկերչական խանութի ներկայացուցիչները դատի են տվել Նիկի Մինաժին։ Գրում է TMZ-ը։
Նշվում է, որ արտիստի ոճաբան Բրեթ Ալան Նելսոնը պայմանագիր է կնքել Roseark-ի հետ, որի համաձայն ոսկերչական խանութը համաձայնել է Մինաժին զարդեր տրամադրել ելույթի համար: Պայմանագրի համաձայն ՝ Բրեթը պետք է մեկ շաբաթվա ընթացքում վերադարձներ զարդերը և փոխհատուցեր այն վնասների համար, որոնք զարդերը կարող էին ստանալ օգտագործման ընթացքում։
Roseark-ի աշխատակիցները հայտարարել են, որ երգչուհու ոճաբանը համաձայնեցված ժամկետում չի վերադարձրել 66 զարդ, ինչպես նաև զարդերի վրա նկատելի են եղել վնասված հատվածներ: Որպես փոխհատուցում խանութը պահանջել է ավելի քան 26 հազար դոլար, որը, ինչպես պնդում են, չի վճարվել Մինաժի ներկայացուցչի կողմից։
Մինաժին և նրա ոճաբանին դատի են տվել պայմանագրով նախատեսված գումարը չվճարելու համար։ Երգչուհու փաստաբանը պնդում է, որ նա ամբողջությամբ վճարել է միջոցները պայմանագրի պայմաններով։ Մինաժի պաշտպաննները նաև հայտարարել են, որ Roseark-ն այս քայլով փորձում է կատարողի անվան հաշվին գումար վաստակել։