Նիկի Մինաժը հայտարարել է «Pink Friday 2» ալբոմի դելյուքս տարբերակի թողարկման ամսաթիվը
Written by 105.5FM on 11 November 2024
Նիկի Մինաժը հայտարարել է «Pink Friday 2» ալբոմի դելյուքս տարբերակի թողարկման պաշտոնական ամսաթիվը: Նոր հրատարակությունը կնշի 2023 թվականի ձայնասկավառակի 1-ամյակը։ «Pink Friday 2 – The Hiatus» – ի թողարկումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 13-ին։
Դեռ օգոստոսին Մինաժը հայտարարեց դելյուքս հրատարակության մասին, իսկ սեպտեմբերին երկրպագուներին ասաց, որ իրականում հրաժարվել է այդ գաղափարից: Այն ժամանակ նա գրել էր. ««Pink Friday 2» -ի դելյուքս տարբերակը պատրաստելու փոխարեն, ես ուզում եմ բոլորովին նոր ալբոմ թողարկել։ Այնտեղ ես կներառեմ նոր երգեր և կհայտարարեմ ամսաթիվը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում»: Ռեփերը նաև ակնարկել էր «Pink Friday 3» ձայնասկավառակի թողարկման մասին։
Հիշեցնենք, որ Նիկի Մինաժը հիմնել է արհեստական եղունգներ արտադրող բիզնես՝ Pink Friday Nails: Նա ընկերությունը հիմնել է մատնահարդար Իվետ Գարսիայի հետ համատեղ։ Մեկ հավաքածուի գինը տատանվում է 19,99 դոլարից մինչև 29,99 դոլար սանդղակում: