Էվոլյուցիա | Panic! at The Disco խումբ
Written by 105.5FM on 13 April 2020
Ամերիկյան Panic! at The Disco փոփ-ռոք խումբն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին Լաս Վեգասում։ Խմբի անդամներ Բրենդոն Ուրին, Ռայան Ռոսսը, Սպենսեր Սմիթն ու Բրենթ Ուիլսոնը եղել են դրամատիկ 2000-ականների սիրելիներն ու մինչ օրս շարունակում են ուրախացնել իրենց արվեստի սիրահարներին։ Պատկերն ամբողջացնելու համար հիշատակենք այդ ժամանակների արդիական ու նույն բեմը կիսող արտիստներից ու խմբերից Ավրիլ Լավինին, Green Day-ին ու Paramore-ին։ Այդ նոստալգիկ ժամանակներից այսօր ամենաակտիվ գործունեությունն է ծավալում հենց Panic!-ը։
Ինչպես և գրեթե բոլոր երաժշտական խմբերում, այստեղ նույնպես, կարիերայի գրեթե 16 տարիների ընթացքում եղել են վեճեր, բաժանումներ, նոր անդամներ, ոճային փոփոխություններ, վերէլքներ ու վայրէջքներ։
Ամենանշանակալին այն փաստն է, որ խումբը ողջ աշխարհում շատ հայտնի չլինելով, վերջին տարիներին բավական ստաբիլ և նույնիսկ հաջող կերպով է դրսևորվում միջազգային հիթ-շքերթներում։ Առանձնակի ուշադրության է արժանի նրանց «High Hopes» հիթը, որը երկար ժամանակ առաջատար էր հատկապես ամերիկյան ռադիոներում։
Իսկ դու ո՞ր երգն ես սիրում։ Փորձի՛ր գտնել հետևյալ հոլովակում։