Paramore ռոք խումբը հայտնել է նոր ալբոմի թողարկման ամսաթիվը

Written by on 29 September 2022

Ամերիկյան Paramore ռոք խումբը հայտարարել է իր նոր՝ «This Is Why» ալբոմի թողարկման ամսաթիվը։ Այս մասին հայտնում է NME պորտալը։

Այսպիսով, ալբոմի պրեմիերան կկայանա 2023 թվականի փետրվարի 10-ին։ Նշենք, որ 10 երգից բաղկացած նախագիծը կլինի խմբի դիսկոգրաֆիայի 6-րդ ստուդիական ալբոմը։ Երգերի պաշտոնական ցուցակը դեռ չի հրապարակվել:

Խոսելով ալբոմի գլխավոր թրեքի մասին, որի տեսահոլովակը թողարկվել է սեպտեմբերի 28-ին, վոկալիստ Հեյլի Ուիլյամսն ասել է, որ «This is Why»-ն ամենավերջին երգն է, որը գրել են ալբոմի համար արդեն ուժասպառ ու հոգնած վիճակում, սակայն հենց սա էլ դարձել է գլխավորը թրեքլիստում։

Դիտեք տեսահոլովակը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background