Pink Floyd-ի հիմնադիրը դատի կտա Գերմանիայում իր համերգը չեղարկողներին

Written by on 29 March 2023

Pink Floyd ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ բրիտանացի երաժիշտ Ռոջեր Ուոթերսը, դատի կտա Գերմանիայում իր համերգը չեղարկողներին: Այս մասին հայտնում է Der Spiegel-ը։

Արտիստի ելույթը պետք է կայանար մայիսի 28-ին, Մայնի Ֆրանկֆուրտում։ Նշվում է, որ կազմակերպիչները միջոցառումը հեռացրել են պաստառից՝ քաղաքային վարչակազմի ճնշման պատճառով, որը Ուոթերսին մեղադրել է հակասեմականության մեջ։

Երաժշտի խոսքով՝ Գերմանիայի իշխանությունների գործողությունները հարձակում են ստեղծագործական ազատության վրա։ «Քաղաքական գործիչները իրավունք չունեն վախեցնել արտիստներին և նրանց երկրպագուներին ելույթներ արգելելով»,- ասել է Ուոթերսը Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ մտադիր է դատարանի միջոցով հասնել իր համերգի կայացմանը:

Հայտնի է, որ Ուոթերսի ելույթը Մյունխենում տեղի կունենա մայիսի 21-ին։ Տեղի իշխանությունները չեն միջամտել միջոցառմանը։

 


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background