Երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում․ Հենրիխ Մխիթարյան
Written by 105.5FM on 26 September 2023
Հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանն իր X-ի միկրոբլոգում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Նա կոչ է արել միջազգային աշխահին կանխել ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։
«Տասնամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը սկսեց դաժան գնդակոծել Լեռնային Ղարաբաղը։
Սիրտս կոտրվում է, երբ լսում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զանգվածաբար Հայաստան փախած հազարավոր հայ ընտանիքների տրավմաների, կորուստների և մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին:
Իրավիճակը, որում այժմ տառապում են Լեռնային Ղարաբաղում մարդիկ, հիշեցնում է պատմության ամենամութ էջերի մասին: Մենք հաճախ հետ ենք նայում սպանությունների, էթնիկ զտումների և համակենտրոնացման ճամբարների այդ մութ էջերին, զղջալով և ափսոսալով, որ ոչ-ոք բավականաչափ չի արել այդ ամենը դադարեցնելու համար: Մենք չենք կարող հետ բերել անցյալի ոճրագործությունների զոհերին, բայց դեռ ժամանակ ունենք՝ կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։
Այս սարսափի մեջ մեզ անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնության մոբիլիզացիա Լաչինի միջանցքի և օդային տրանսպորտի միջոցով, ինչպես նաև միջազգային դիտորդական առաքելությունների տեղակայում՝ մարդկության դեմ հանցագործություններին վերջ տալու համար:
Այժմ չափազանց կարևոր է, որ միջազգային առաջնորդները հանդես գան էթնիկ զտումների դեմ և օգտագործեն բոլոր հնարավոր քաղաքական գործիքները տարածաշրջանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար:
Երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում»։
After a ten months long blockade, on September 19th Azerbaijan’s military launched a brutal shelling of Nagorno Karabakh.
My heart breaks as I learn about the stories of trauma, loss, and severe violations of human rights of thousands of Armenian families who are being forcibly… pic.twitter.com/bAwcHw5ADc
— Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) September 26, 2023