Ռիհաննան խոստացել է որակյալ ալբոմ թողարկել

Written by on 24 February 2025

Ռիհաննան իր հազվագյուտ հարցազրույցներից մեկում պատմել է երկար սպասված նոր ալբոմի մասին, որը, նրա խոսքով, անսպասելի կլինի երկրպագուների համար: «Սա կոմերցիոն կամ ռադիոընկերական նախագիծ չէ, սա այն է, ինչին այժմ արժանի է իմ արվեստը», – ասել է նա Harper’s Bazaar-ի հետ զրույցում:

Ռիհաննան, ում վերջին ստուդիական «Anti» ալբոմը թողարկվել է 2016 թվականին, հերքել է լուրերն այն մասին, որ նոր թողարկումը լինելու է ռեգգի ոճում։ Երգչուհին շեշտել է, որ երաժշտությունից երկար բացակայությունը պետք է արդարացվի նոր թողարկման որակով։ «Ես չեմ կարող միջակ բան հրապարակել։ Ութ տարի սպասելուց հետո մենք կարող ենք մի փոքր էլ սպասել»,- հավելել է Ռիհաննան։ Նա նաև խոստովանել է, որ զգում է, որ վերջապես գտել է այն, ինչ փնտրում էր:

Ռիհաննան, որը հայտնի է այնպիսի հիթերով, ինչպիսիք են «Umbrella», «Diamonds» և այլն, վերջին տարիներին կենտրոնացել է իր դիմահարդարման և մաշկի խնամքի ապրանքանիշերի զարգացման վրա: Սակայն այժմ նա պատրաստ է վերադառնալ երաժշտությանը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background