Սելենա Գոմեսն առաջին անգամ խոսել է «Wizards of Waverly Place»-ի վերադարձի մասին

Written by on 27 February 2024

Օրերս հայտնի դարձավ, որ 12 տարի անց էկրաններ է վերադառնում «Wizards of Waverly Place» կուլտային հեռուստասերիալը։ Հայտնի շոուն հեռարձակվել է Disney Channel-ով 2007-ից 2012 թվականներին։

Ինչպես հայտնում են արտասահմանյան աղբյուրները, Ալեքսն ու նրա եղբայր Ջասթինը Ռուսո վիզարդների ընտանիքից կհայտնվեն սերիալի շարունակության մեջ, որոնց մարմնավորում են նույն դերասանները՝ համապատասխանաբար Սելենա Գոմեսը և Դևիդ Հենրին։ Երգչուհին հանդես կգա նաև որպես նախագծի գործադիր պրոդյուսեր։

Ջիմի Քիմելի շոուի ժամանակ Գոմեսն առաջին անգամ մեկնաբանել է սերիալի էկրաններ վերադարձը։ Նա նշել է, որ դա կլինի ոչ թե հին սերիալի շարունակությունը, այլ նոր տարբերակը:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background