«Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ կատարել են «Ընկերներ» սերիալի հիթը. հանդիսատեսն արտասվել է

Written by on 17 January 2024

Լոս Անջելեսում ավարտվել է «Էմմի» 75-րդ մրցանակաբաշխությունը: Այսպես կոչված «սերիալային «Օսկարը»» տեղի է ունեցել Peacock Theater թատրոնում։ Այս անգամ մրցանակաբաշխությունը հետաձգվել է մի քանի ամսով (2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի հունվար)՝ գրողների և դերասանների գործադուլների պատճառով։

Արարողության ամենահուզիչ պահը «Ընկերներ» հեռուստասերիալի սաունդթրեքի՝ «I’ll Be There For You»-ի կենդանի կատարումն էր։ The Rembrandts-ի խմբի հիթը ներկայացրել են Չարլի Փութը և The War and Treaty-ն։

Թրեքը կատարվել է 2023 թվականին մահացած արտիստների հիշատակին նվիրված տեսահոլովակի հեռարձակման ժամանակ։ Ցուցակում ներառվել է Մեթյու Փերին, ով մարմնավորել է Չենդլեր Բինգին կուլտային սիթքոմում։ Ինչպես գրում են արտասահմանյան լրատվամիջոցները, դահլիճում գտնվող հանդիսատեսը չի կարողացել զսպել արցունքները, երբ հսկայական էկրանին հայտնվել է Փերիի լուսանկարը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background