Սելենա Գոմեսը և Նատալի Պորտմանը կարող են նկարահանվել Բրիթնի Սփիրսի բայոպիկում
Written by 105.5FM on 27 January 2025
Նկարահանվում է Բրիթնի Սփիրսի կյանքի մասին կենսագրական ֆիլմ: Ռեժիսորը Ջոն Մ. Չուն է: Գլխավոր դերի հիմնական հավակնորդներն են Նատալի Պորտմանը և Սելենա Գոմեսը։ Այս մասին գրում է Life And Style Magazine-ը՝ վկայակոչելով ինսայդերի հայտարարությունը։
«Բրիթնին կարծում է, որ Նատալին անհավանական դերասանուհի է և կարծում է, որ ճիշտ դիմահարդարի դեպքում նա հեշտությամբ կարող է մարմնավորել իրեն: Երգչուհին նույն կարծիքն ունի Սելենայի մասին՝ Սփիրսը սիրում է նրան ոչ միայն որպես արտիստ, այլ նաև որպես մարդ։ Նա նույնպես ունի իր մանկական աստղային պատմությունը», – կիսվել է ինսայդերը:
Բայոպիկի վրա աշխատանքի մեկնարկի մասին հայտնի է դարձել անցյալ տարվա օգոստոսին։ Universal ստուդիան պրոդյուսեր Մարկ պլատի գլխավորությամբ ձեռք է բերել էկրանավորման իրավունքը և նախագծին հրավիրել ռեժիսորին։ Սփիրսը կմասնակցի ժապավենի ստեղծմանը։