Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է դոլարային միլիարդատեր

Written by on 3 April 2024

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է դոլարային միլիարդատեր։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Նշվում է, որ դրան նպաստել է արտիստի Eras համաշխարհային շրջագայության հաջողությունը: Հրատարակությունը պարզաբանում է, որ Սվիֆթը այն քիչ արտիստներից է, ով այս կարգավիճակին հասել է միայն երաժշտության ու ելութների միջոցով։ Ընդգծվում է նաև, որ 33-ամյա կատարողի եկամուտների աճի վրա ազդել է նաև գրագետ մարքեթինգը։

Երգչուհին հայտնի է նաև իր նվիրված երկրպագուների բազայով. երկրպագուներն անմիջապես գնում են Սվիֆթի համերգների տոմսերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գրեթե յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին հավատում է դավադրության տեսությանը, ըստ որի Թեյլոր Սվիֆթն աշխատում է Պենտագոնի համար և օգնում է Ջո Բայդենին հաղթել 2024 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background