Թեյլոր Սվիֆթի երկրպագուն մահացել է համերգից առաջ

Written by on 18 November 2023

Երգչուհի Թեյլոր Սվիֆթն իր Instagram-ում պատմել է, որ մահացել է մի երկրպագու, ով եկել էր Բրազիլիայում իր Eras շրջագայության համերգին: Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած միջադեպի մասին հայտնում է նաև Daily Mail-ը։

Սվիֆթի խոսքով՝ աղջիկն իրեն վատ է զգացել մարզադաշտում նույնիսկ շոուի մեկնարկից առաջ։

«Չեմ կարող հավատալ, որ գրում եմ սա, բայց սրտի ցավով ստիպված եմ հայտնել, որ այսօր իմ շոուից առաջ երկրպագուի ենք կորցրել: Բառերը չեն կարող արտահայտել, թե որքան հուսահատ եմ, ես ոչինչ չգիտեմ նրա մասին, բացի նրանից, որ աներևակայելի գեղեցիկ էր և շատ երիտասարդ»,- գրել է աստղը։

Բրազիլական մամուլը պատմել է, որ մահացածի անունը Անա Կլարա Բենեվիդես էր, նա 23 տարեկան էր: Աղջիկը կարող էր վատացած լինել մարզադաշտում շոգի և խառնաշփոթի պատճառով, նա սրտի կաթված է ստացել: Մահը վրա է հասել հիվանդանոցում հոսպիտալացումից հետո։

Ինչպես նշվում է, համերգի ժամանակ Սվիֆթը բեմից ջրի շիշ է նետել մեկ այլ երկրպագուի մոտ, ով իրեն վատ է զգացել և դադարեցրել շոուն, որպեսզի կազմակերպիչներից պահանջի ջուր տալ հավաքվածներին:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background