Հարի Սթայլզը հրաժարվել է արքայազն Էրիկի դերից
Written by 105.5FM on 5 April 2023
«Փոքրիկ ջրահարսը» ռեմեյքի ռեժիսոր Ռոբ Մարշալը Entertainment Weekly-ի հետ հարցազրույցում ասել է, որ բանակցություններ է վարել երգիչ Հարի Սթայլզի հետ՝ ֆիլմում նկարահանվելու համար։
Ենթադրվում էր, որ երաժիշտը կարող է մարմնավորել արքայազն Էրիկին՝ Արիել ջրահարսի մասին հեքիաթի նոր էկրանավորման մեջ։ Մարշալի խոսքով՝ Սթայլզը հրաժարվել է դերից, քանի որ գերադասում է խաղալ ավելի մռայլ ֆիլմերում, ոչ թե մյուզիքլներում։
«Փոքրիկ ջրահարսը» մյուզիքլը կդառնա Disney-ի 1989 թվականի դասական մուլտֆիլմի ադապտացիան, որում արքայադուստր Արիելը սիրահարվում է արքայազն Էրիկին և հանուն սիրո համաձայնվում գործարք կնքել դավաճան կախարդ Ուրսուլայի հետ՝ իր ձայնը տալով ցամաքում ապրելու հնարավորության օգտին:
Մուլտֆիլմում փոքրիկ ջրահարսի դերը մարմնավորել է Հալլի Բեյլին, Ջոնա Հաուեր-Քինգը մարմնավորել է արքայազն Էրիկին, Մելիսա Մաքքարթին՝ Ուրսուլային, Խավիեր Բարդեմը ներկայացրել է Թրիտոն թագավորին: