The Weeknd-ը որոշել է փոխել իր բեմական անունը
Written by 105.5FM on 10 May 2023
Կանադացի փոփ երգիչ Էյբլ Տեսֆայեն, ով ավելի հայտնի է որպես The Weeknd, հայտնել է, որ մտադիր է փոխել իր բեմական անունը: Այս մասին նա ասել է W Magazine-ին տված հարցազրույցում։
Արտիստն առանձին ընդգծել է, որ այդ որոշմանը չի հաջորդի իր հեռանալը երաժշտական ինդուստրիայից, նա կշարունակի ստեղծել երաժշտություն: «Հիմա ես անցնում եմ կատարսիսի միջով։ Հասունանում է մի պահ, երբ ես պատրաստ եմ փակել «The Weeknd» գլուխը: Ես դեռ կստեղծեմ երաժշտություն, գուցե որպես Էյբլ, կամ որպես The Weeknd, բայց ես, այնուամենայնիվ, ուզում եմ սպանել The Weeknd-ին և ի վերջո կսպանեմ: Ես փորձում եմ «փոխել իմ մաշկը» և վերածնվել»,- ասել է Տեսֆայեն։
The Weeknd-ն այժմ աշխատում է նոր թողարկումների վրա: Վերջերս նա համագործակցել է ռեփեր Future-ի հետ՝ Double Fantasy թրեքում, ինչպես նաև մասնակցել է Մայքլ Դինի 4:23 ալբոմի ձայնագրմանը։ Տեսֆայեն պատրաստում է նաև իր ձայնասկավառակը, որը կլինի եռագրության ավարտը, որը սկսվել է After Hours-ից։
«Ալբոմը, որի վրա այժմ աշխատում եմ, կարող է լինել իմ վերջին «ուռա»-ն՝ որպես The Weeknd: Սա այն է, ինչ ես պետք է անեմ: Որպես The Weeknd, ես ասել եմ այն ամենը, ինչ կարող էի ասել»,- ամփոփել է երգիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ The Weeknd-ն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենահայտնի կատարող: Արտիստը դարձել է առաջին երաժիշտը, որը Spotify սթրիմինգային հարթակում հասել է ամսական 100 միլիոն ունկնդրի նշագծին։ Նրա ռեկորդը կազմել է ամսական 111,4 միլիոն մարդ։